Իսրայելի երեկվա հարվածները Գազայում 64 մարդու կյանք են խլել. Al Jazeera

Իսրայելի հարվածները Գազայի հատվածում մարտի 30-ին 64 մարդու կյանք են խլել, հայտնում է Al Jazeera-ն:
Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ ռմբակոծվել են մասնավորապես Ջաբալիա, Դեյր էլ Բալահ, Գազա, Խան Յունիս քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը։ Գազայի առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տվյալները։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնում է, որ զոհվածների թվում երեխաներ կան:
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա և դրանով իսկ ընդհատելով հունվարին հաստատված հրադադարը։