Ինչ չպետք է ուտել զարկերակային բարձր ճնշման դեպքում

Մասնագետները խորհուրդ են տալիս զարկերակային բարձր ճնշմամբ տառապող մարդկանց դադարեցնել չորացված միս ուտելը, գրել է Express- ը:
Ըստ Action on Salt բժշկական համայնքի՝ մսամթերքում աղի, հատկապես նատրիումի, մեծ պարունակությունը ավելացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:
«Ցածր աղի կոնցենտրացիայի» նշանով նշված մսային դելիկատեսները նույնպես պարունակում են մեծ քանակությամբ նատրիում։ Սա վտանգավոր է հիպերտոնիկ հիվանդների համար:
Աղի մեծ քանակի ընդունումը խաթարում է օրգանիզմում նատրիումի հավասարակշռությունը, որն էլ հանգեցնում է հեղուկի կուտակման և, որպես հետևանք, արյան բարձր ճնշման:
Օրգանիզմում նատրիումի նվազումը 16 տոկոսով իջեցնում է ինսուլտի հետևանքով մահվան վտանգն ու 12 տոկոսով սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան վտանգը: