Թրամփը պատմել է, թե ինչպես են ընթանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները

200512_donald_trump_ac_806p_a597a3cd9a539d365ff8fe75255f55f5.thumb

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանում են թշնամական միջավայրում, այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք առաջընթաց ենք գրանցում, բայց կողմերի միջև շատ վատ կամք կա»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև կա «ահռելի ատելություն»։ Միաժամանակ Թրամփը հույս է հայտնել, որ տարաձայնությունները հնարավոր կլինի հաղթահարել։