Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու պատրաստակամության մասին Ուկրաինայի հարցով

image_750x_67ef748fa570e

Եվրոպացի առաջնորդներին չի հաջողվել աշխատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայի և Կիեւի միջև հակամարտությունը դադարեցնելու համար, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ վստահություն հայտնելով, որ ինքը, ի տարբերություն նրանց, հաջողության կհասնի։

Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին «ցանկանում է գործարք կնքել» ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։

«Եվ ես կարծում եմ, որ նախագահ Պուտինը պատրաստ է գործարք կնքել», – ասել է նա լրագրողներին Վաշինգտոնից Մայամի մեկնող իր ինքնաթիռում:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ կարգավորման քննարկումներում առաջընթաց կա։