Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպшռնшլիք է Իսրայելի համար. Նեթանյահու

78719604-0-0-1600-901-1920x0-80-0-0-25f632273c104e8e794cfcf410b0a4dc-770x_

Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, մենք ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ: Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը։ Մենք դեմ ենք դրան և ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Ես այդ մասին ասացի նախագահ Թրամփին, որը և՛ իմ ընկերն է, և՛ Էրդողանի ընկերը», – հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել լուծելու Թուրքիայի և Իսրայելի միջև տարաձայնությունները։