Թուրքիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 4 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։ Դրանից հետո մի քանի 3,7 մագնիտուդով հետցնցումներ են գրանցվել։