Թուրքիայում շվեդ լրագրող է կալանավորվել

photo-2025-03-29-11-12-15-770x_

Անկարայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել շվեդ լրագրող Քայ Յոակիմ Մեդինային՝ Թուրքիայի գլխավոր դատախազության հետաքննության հետ կապված մեղադրանքով, որը ներկայացվել է 2023 թվականի հունվարին։

Ըստ Sabah թերթի, լրագրողը բերման է ենթարկվել Ստամբուլում, ուր եկել էր ցույցերը լուսաբանելու։

Հետաքննությունը վերաբերում է 2023 թվականի հունվարի 11-ին Ստոկհոլմում տեղի ունեցած իրադարձություններին, երբ քաղաքապետարանի մոտ ցույց էր տեղի ունեցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների մասնակցությամբ։

Գործով անցնում է 15 կասկածյալ, այդ թվում՝ Մեդինային: Թուրքիա մտնելուց հետո ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, իսկ դատարանը՝ կալանավորել։