Թբիլիսիում uպանել են «օրենքով գող» Մերաբ Սուխումցու եղբորը

image_750x_67d54cf73aee8

Երեկ՝ Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում գնդակահարվել է Սուխումի գողական կլանի առաջնորդ Մերաբ Ջանգվելաձեի եղբայրը՝ Լեւան Ջանգվելաձեն։

Նախնական տվյալներով՝ մահացածի ուղղությամբ արձակվել է ինը փամփուշտ։

Լեւանն առանցքային դեր է խաղացել իր եղբոր կազմակերպությունում և, ըստ էության, եղել է նրա «ուղեղային կենտրոնը».

Լեւանը պատասխանատու է եղել ընտանիքում ուժային բլոկի համար։ Նա պատասխանատու է եղել մի շարք աղմկահարույց գործողությունների համար, ներառյալ ռուսական հանցավոր աշխարհում այնպիսի նշանավոր դեմքերի լիկվիդացումը, ինչպիսիք են Յապոնչիկն ու Դեդ Հասանը, ովքեր «սուխումցիների» հակառոկորդն են եղել, գրել են ԶԼՄ-ները։

Մերաբի մեկ այլ հիմնարար «արյունային թշնամին», հատկապես Դաթո Օզմանովի մարդկանց կողմից վիրավորվելուց հետո, գողերի գերագույն հիերարխ Շաքրո Մոլոդոյն է։