Ընտրության արդյունքները պարզ են, զարգացումները՝ դեռ ոչ․ Սանոսյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում չի պատասխանել, թե ո՞ր ուժերի հետ կոալիցիա կկազմեն Գյումրիում իշխանություն ձևավորելու համար։
«Ում ընտրել են քաղաքացիները, ընդունում ենք այդ ընտրությունը։ Արդյունքները պարզ են, զարգացումները՝ դեռ ոչ։ Ամենաշատ ձայները ՔՊ-ն է տարել։ Քաղաքապետ չի ընտրվում, այլ ավագանի՝ ավագանիները մանդատները ստանալուց հետո համայնքապետ կընտրեն»,- ասել է Սանոսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ ընտրվելու դեպքում նրա դեմ քրեական գործ կհարուցվի, ինչպես այլ դեպքերում է եղել, Սանոսյանն արձագանքել է, որ հանրապետությունում բազմաթիվ ընդդիմադիր համայնքապետներ կան, որոնք աշխատում են։