Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն. Փաշինյան

Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն` դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություններին:
«Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։
Շնորհավորում եմ Քաղաքացու վստահությանը արժանացած, ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։
Հ․Գ․ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն` դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակադրմամբ», – գրել է նա։