Զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական. Սուրեն Սուրենյանց

56374470-770x_

Փաստորեն, Հայաստանի բանակի համալրումը տեղի է ունենալու սոցիալական խտրականության հիմքով ու զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական: Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Կառավարությունը հավանություն է տվել զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին:

Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե երկու տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն:

Փաստորեն, Հայաստանի բանակի համալրումը տեղի է ունենալու սոցիալական խտրականության հիմքով ու զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական:

Ըստ էության, Հայաստանի կառավարությունն օրինականացնում է գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերը և խոստովանում է, որ ձախողել է բանակի հետ կապ ունեցող բոլոր ռեֆորմները», գրել է նա: