Երևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ

mankapartez_1-770x_

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ:  Հյատնում են Երևանի քաղաքապետարանից:

«Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1,700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է»,- նշված է հաղորդագրության մեջ: