ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ կիրառել վերջին երեք տարիների ընթացքում ամենախիստ պատժամիջոցները. Ժան-Նոել Բարո

1749991836-1748265126-1744964160-jan-noel-baro-1751913589696-770x_ (1)

Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ կիրառել 2022 թվականից ի վեր ամենախիստ պատժամիջոցները։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։

«ԵՄ-ն, համակարգելով ջանքերը ամերիկացի սենատորների հետ, պատրաստվում է վերջին երեք տարիների ընթացքում ամենախիստ պատժամիջոցները կիրառել՝ հիմնվելով ֆրանսիական առաջարկների վրա», – ասել է ֆրանսիացի նախարարը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի նավթային եկամուտների, ռուսական ֆինանսական խաղացողների և այլ երկրների միջնորդների վրա, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակող միջոցառումները։

Բարոն նշել է, որ պատժամիջոցները պետք է խանգարեն Ռուսաստանին շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ։