ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն իրական հնարավորություն են բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով

screenshot-2025-04-12-135035-770x_

Երկու հիմնական խոչընդոտների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերացումը իրական հնարավորություն է բացում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, Անթալիայում պանելային քննարկմանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Մենք կարծում ենք, որ այս անհրաժեշտ քայլերից հետո չեն լինի լրացուցիչ խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման և ստորագրման, ինչպես նաև երկու երկրների միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման համար», – նշել է նա։