Դոմինիկյան Հանրապետության գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 184 մարդ

images_33-770x_

Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի, այս մասին հայտնում է Diario Libre թերթը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների օպերատիվ ծառայության ղեկավար Խուան Մանուել Մենդեսին։ Նախկինում հաղորդվում էր 124 զոհի մասին։

Անվտանգության աշխատակիցները շարունակաբար աշխատում են փլատակների տակ մնացած մարդկանց փրկելու համար։ Մենդեսի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չդադարեն զանգեր ստանալ քաղաքացիներից:

Ապրիլի 8-ին Սանտո Դոմինգոյում Jet Set գիշերային ակումբի տանիքի մի մասը փլուզվել է երգչուհի Ռուբբի Պերեսի ելույթի ժամանակ։ Բազմաթիվ հանդիսատեսներ երկար ժամանակ մնացել են փլատակների տակ։ Առնվազն 500 մարդ վիրավորվել է։ Երկրի նախագահ Լուիս Աբինադերը եռօրյա սուգ է հայտարարել։