Գրենլանդիայի բնակիչները ցանկանում են անկախ լինել Դանիայից․ Վենս

mixcollage-04-apr-2025-09-35-am-3059_1-770x_

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է անկախ լինել Դանիայից, իսկ կղզու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ հնարավոր կլինի քննարկել Թագավորությունից հեռանալուց հետո: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են անկախ լինել Դանիայից։ Երբ նրանք դա անեն, մենք կկարողանանք խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»,-հայտարարել է Վենսը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։