Գյումրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին հատուկ վարքագծով. Տիգրան Աբրահամյան

Այն, որ Գյումրիի ընտրություններում հանդես եկող ՔՊ-ական թեկնածուն դասական փաշինյանական է, նրա գաղափարին, նկարագրին, քաղաքական վարքագծին հատուկ, դա որևէ մեկի համար, կարծում եմ՝ նորություն չէ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հեռուստաբանավեճի ժամանակ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար»։
«Բայց ուզում եմ հստակ արձանագրենք, որ Արցախը և Արցախի ՊԲ-ում ծառայությունը շատերիս համար եղել է հպարտություն։ Շատերս մեր ծառայությունն Արցախի ՊԲ-ում կատարել ենք պատվով և այսօր էլ այդ հիշողությունները դաջված են բոլորիս սրտում», – ասաց նա:
Նրա խոսքով՝ Գյումրիում ՔՊ թեկնածուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով: «Մյուս կողմից էլ պատասխանատվություն ստանձնեց այս իշխանությունների բոլոր մեղսակցությունների համար՝ հայրենիքի հանձնումից մինչև ՀՀ-ի անվտանգությունը թշնամիներին վաճառելը։ Դրանով իսկ ինքն իր ճանապարհը փակեց հետագայում քաղաքական գործընթացների համար»,-հայտարարեց Աբրահամյանը: