Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

3-25-770x_

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան, տեղեկացնում է Արմենպրեսը։

Մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի նախագահականի աշխատակազմը։ Նշվել էր, որ սա երկու երկրներ դաշնային նախագահի առաջին այցն է։ Երևանում նախատեսվում է Շտայնմայերի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա կայցելի նաև «ԹՈՒՄՈ» կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը։ Հայաստան այցի երկրորդ օրը Շտայնմայերը մեկնելու է Դիլիջան, որտեղ նախատեսվում է հանդիպում հայ կին ձեռներեցների հետ, ծանոթանալու է քաղաքաշինական զարգացման ծրագրին։ Ծրագրում նաև այցելություն է Սևան, հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան։