<?xml version="1.0" encoding="UTF-8"?><rss version="2.0"
	xmlns:content="http://purl.org/rss/1.0/modules/content/"
	xmlns:dc="http://purl.org/dc/elements/1.1/"
	xmlns:atom="http://www.w3.org/2005/Atom"
	xmlns:sy="http://purl.org/rss/1.0/modules/syndication/"
	
	>
<channel>
	<title>
	Մեկնաբանություններ՝ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող նավթն աղտոտված է օրգանական քլորիդներ պարունակող վառելիքով. այս քիմիական նյութերն օգտագործվում են հում նավթի արդյունահանումը մեծացնելու համար, հայտարարել է Ադրբեջանում խոշորագույն նավթ արտադրող British Petroleum (BP Plc) ընկերությունը, հաղորդում է Bloomberg-ը։  Ընկերությունը հայտարարել է, որ բացահայտել է Ադրբեջանից նավթի առանձին առաքումների հետ կապված հնարավոր աղտոտման խնդիրները: Աղտոտմանը վերագրվող օրգանական քլորիդները քիմիական նյութեր են, որոնք, զգալի քանակության դեպքում, կարող են վնասել նավթավերամշակման գործարաններն ու սարքավորումները:  «BTC Co.-ին տեղեկացվել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարով մատակարարվող որոշ հում նավթի բեռնափոխադրումներում օրգանական քլորիդների հետ կապված որակի հնարավոր խնդրի մասին», &#8212; հայտնել է BP-ն։  «BTC Co.-ն ներկայումս գնահատում է հում նավթի որակը խողովակաշարի երկայնքով գտնվող բոլոր տեղանքներում», &#8212; հավելել է ընկերությունը։  Իտալական Eni SpA-ն նույնպես հայտարարել է, որ գնել է աղտոտված նավթ: Ընկերությունը հայտարարել է, որ աղտոտված նավթը հայտնաբերել է ներքին ստուգումների ժամանակ:  «Այժմ մեր համակարգեր մտնող նավթը կմշակվի պատշաճ կերպով՝ առանց շրջակա միջավայրի, առողջության կամ անվտանգության համար ռիսկերի», &#8212; շեշտել է Eni-ի խոսնակը։  «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակաշարը համակարգ է, որի միջոցով ադրբեջանական նավթը արտահանվում է Թուրքիա: Bloomberg-ը նշում է, որ տարեսկզբից դրանով օրական մոտ 575,000 բարել հում նավթ է առաքվել: Ղազախստանը նույնպես նավթ է արտահանում այս գազատարով:	</title>
	<atom:link href="https://norlur.am/%d5%a2%d5%a1%d6%84%d5%b8%d6%82-%d5%a9%d5%a2%d5%ab%d5%ac%d5%ab%d5%bd%d5%ab-%d5%bb%d5%a5%d5%b5%d5%b0%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8/feed/" rel="self" type="application/rss+xml" />
	<link>https://norlur.am/%d5%a2%d5%a1%d6%84%d5%b8%d6%82-%d5%a9%d5%a2%d5%ab%d5%ac%d5%ab%d5%bd%d5%ab-%d5%bb%d5%a5%d5%b5%d5%b0%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8/</link>
	<description>Հայկական լրատվական կայք</description>
	<lastBuildDate>Thu, 24 Jul 2025 07:51:55 +0000</lastBuildDate>
	<sy:updatePeriod>
	hourly	</sy:updatePeriod>
	<sy:updateFrequency>
	1	</sy:updateFrequency>
	<generator>https://wordpress.org/?v=7.0</generator>
</channel>
</rss>
