Բաքուն Երևանից ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզներ» է պահանջում

image_750x_67ef7a8d833b2

Բաքուն Երևանից «ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ» է պահանջում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ «միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, բայց դրանք ընդամենը 25 տոկոսով են ճշգրիտ եղել»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ վերջին դեպքերի [ականների պայթյունների] ավելի քան 55 տոկոսը «տեղի է ունեցել այդ քարտեզներով չընդգրկված տարածքներում»։

Նա նշել է, որ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը, ըստ ԱԳՆ խոսնակի, մոտ 1,5 միլիոն է։