Բացարձակ անհեթեթություն է. Զելենսկու գրասենյակը հերքել է 2025-ի ամռանն ընտրություններին նախապատրաստվելու լուրը

66f0d80d617b966f0d80d617ba172705998166f0d80d617b766f0d80d617b8.thumb

2025-ի ամռանը նախագահական ընտրություններին ենթադրյալ նախապատրաստման մասին լուրը բացարձակ անհեթեթություն է. այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է nv.ua կայքը:

«Հնարավոր չէ ընտրություններ պլանավորել, քանի դեռ կռիվը շարունակվում է։ Նախ պետք է վերջ տալ պատերազմին, հետո քվեարկել», – նշել է նա՝ մեկնաբանելով The Economist-ի հոդվածն այն մասին, թե Զելենսկին  սկսել է նախապատրաստվել ընտրությունների։

Ըստ The Economist-ի՝ Ուկրաինայի նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ հանձնարարելու իր թիմին ընտրություններ կազմակերպել հրադադարից հետո: