Արշակունյաց պողոտայում բախվել են 2 «BMW»

screenshot-2025-04-07-113817-770x_

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին:

Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրենք չեն տուժել:

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր  են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափութայն փորձաքննության, եղել են սթափ: