Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը ստացան 2024 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկի և մարզիչի պարգևները

photo-2025-04-13-19-33-10-770x_

Արթուր Ալեքսանյանը և Արմեն Բաբալարյանը ստացան 2024 թվականի Եվրոպայի լավագույն մարզիկի և մարզիչի պարգևները։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն այսօր չի մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին։

Սլովակիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին պետք է գոտեմարտեր Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Հայ մարզիկը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ծառայությունը, Արթուր Ալեքսանյանի վնասվածքի պատճառով գոտեմարտը չեղարկվել է։