Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Peugeot»-ը և «ՎԱԶ 2109»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սերգեյ Մ․-ի վարած «Peugeot» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Վոլոդյա Չ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։