Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300 հազար դրամ սոցիալական աջակցություն

22412881-0-0-1600-901-1920x0-80-0-0-0a8f897481e871f64709280b9bacaf27_1-770x_

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. փետրվարի 1-ից:  Որոշմամբ՝ աջակցության վճարման ժամկետը կերկարացվի երկու ամսով: