ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանը

360-f-1576947-fcrek70ekczntgnabci5pqiatzrkcu-770x_

ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է սահմանել տեղեկատվության համար, որը կհանգեցնի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ֆինանսական մեխանիզմների խախտմանը, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Պետքարտուղարության խոսնակ Թամմի Բրյուսին:

«ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Լիբանանին՝ բացահայտելով և խափանելով «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական գործունեության և տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ազդեցության ֆինանսավորման սխեմաները: «Հեզբոլլահ»-ին չի կարելի թույլ տալ գերության մեջ պահել Լիբանանը», – ասել է Պ Բրյուսը:

Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 5 անհատի և 3 ընկերության նկատմամբ, որոնք աջակցում են «Հեզբոլլահ»-ի ֆինանսական թիմին: Խոսնակի պնդմամբ՝ այս խումբը վերահսկում է «առևտրային նախագծերը և նավթի մաքսանենգության ցանցերը, որոնք եկամուտ են բերում «Հեզբոլլահ»-ին»:

Ըստ Բրյուսի՝ պատժամիջոցներն ուղղված են նաև «Հեզբոլլահ»-ի հայտնի պաշտոնյաների ընտանիքի անդամներին և մտերիմներին:

«Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքներն այնքան ժամանակ, քանի դեռ այս ահաբեկչական խմբավորումը սպառնում է լիբանանցիներին», – ասել է նա: