ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային ոչ միայն Patriot համակարգեր, այլև հրթիռներ և արկեր փոխանցել
Միացյալ Նահանգները մտադիր է կարճ հեռահարության հրթիռներ և այլ տեսակի սպառազինություն վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին՝ հետագայում դրանք Ուկրաինային փոխանցելու համար։
Բանակցություններին ծանոթ աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրներին վաճառել ոչ միայն Patriot հրթիռային համակարգեր, որոնք Թրամփի բնորոշմամբ՝ կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար, այլև այլ սպառազինություն, հաղորդում է BBC-ն։
Ըստ CNN-ի աղբյուրի՝ խոսքը վերաբերում է կարճ հեռահարության հրթիռներին, հաուբիցային արկերին և միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներին։
