Ալիևը հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահին

photo-2025-04-11-16-10-53-770x_

Ապրիլի 11-ին Անթալիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաային, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հավելենք նաև, որ ապրիլի 12-ին Թուրքիայում տեղի կունենա Հարավային Կովկասի վերաբերյալ եռակողմ պանելային քննարկում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոճորիշվիլիի մասնակցությամբ։