ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ՝ կողմ — 59, դեմ — 0 ձայներով զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ վերոնշյալ երկու պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: