Ադրբեջանն ու Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ

thumb-1_1-770x_

Ադրբեջանն ու Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ չինական ընկերությունները հրավիրվել են որպես ռազմավարական գործընկերներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կանաչ էներգետիկայում։

«Մենք երկխոսություն ենք սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ և կարծում ենք, որ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը», – Բաքվում ասել է Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը։

Պետության ղեկավարը նշել է, որ Բաքուն և Պեկինը 2024 թվականին ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, որը «շատ կարևոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, քանի որ Չինաստանի նման մեծ երկրի հետ համագործակցությամբ ռազմավարական գործընկերության ձևաչափի առկայությունը, իհարկե, չափազանց կարևոր է մեզ համար»։