Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ

screenshot-17_21-770x_

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: