Սպիտակ տանը հանդիպել են Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն

Սպիտակ տանը սկսվել է Հաքան Ֆիդանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև մի շարք այլ տարածաշրջանային հարցեր։

Հանդիպումից այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։