Ջրասուզակները Հրազդան գետում հայտնաբերել են ջրաhեղձ եղած տղամարդու․ Shamshyan

image_750x_67b5cbed54830

Ջրասուզակները Հրազդան գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմին և այն դուրս են բերել:

Արդեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Մաշտոցի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոտղեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը, գրել է Shamshyan-ը։

 

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: