Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ներկա եղել օդային ցուցադրություններին:

Այնուհետև նախարար Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին: