Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած. Զելենսկի

2022-04-03t195903z-736198466-rc2vft9es09z-rtrmadp-3-ukraine-crisis-zelenskiy-crimes-pic-32ratio-900x600-900x600-48326_2-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցի մանրամասները:

«Մենք զրուցեցինք նախագահի հետ համատեղ գործողությունների մասին՝ այդքան անհրաժեշտ ԱՄՆ-ի աջակցության և Ռուսաստանի վրա գործադրվող ճնշման՝ հանուն խաղաղության։ Քննարկեցինք ճակատային գծերում ստեղծված իրավիճակը։ Քննարկեցինք նաև դիվանագիտական ջանքերը։

Զրուցեցինք այն մասին, թե ինչպես կարելի է մոտեցնել իրական և երկարատև հրադադարի հաստատումը՝ գոնե 30 օրով։ Դա կարող է մեծ հնարավորություններ բացել դիվանագիտության համար։ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած, առնվազն 30-օրյա լռություն։ Բայց այն պետք է լինի իրական։ Ո՛չ մի հրթիռային կամ անօդաչու հարձակում, ո՛չ մի հարյուրավոր գրոհներ ճակատում», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պետք է համարժեք արձագանքի՝ աջակցելով հրադադարին։

«Նրանք պետք է ապացուցեն իրենց պատրաստակամությունը՝ պատերազմը դադարեցնելու հարցում։ Սա առաջին դեպքը չէ, երբ մենք նման առաջարկ ենք անում, բայց կրկին առաջարկում ենք։ Երեսուն օր, որոնք կարող են դառնալ խաղաղության տարիների սկիզբ։ Երկարատև և վստահելի հրադադարը կլինի խաղաղության ուղղությամբ առաջընթացի իրական ցուցանիշ։ Ամերիկան կարող է օգնել դրանում։ Աշխարհը հիմա Ամերիկայի կարիքը ունի այնպես, ինչպես ութսուն տարի առաջ», – ասել է Զելենսկին։