Շուշիի ազատագրման օրը Հայաստանում նշվել է, իսկ հիմա չի նշվում հայտնի պատճառներով. ԱԳ նախարարի տեղակալ

photo-2025-05-09-10-00-55-770x_

Այսօր Հաղթանակի օրն է, Հայրենական մեծ պատերազմի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ խուսափելով պատասխանել այն հարցին, թե այսօր նաև Արցախի Բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման օրը չի՞ համարում:

Լրագրողի հարցին, թե այսօր արդյո՞ք Եռատոն է համարում, թե՞ ոչ, նախորդ տարիներին չեն նշել Շուշիի ազատագրման օրը՝ պատասխանեց. «Նախորդ տարիներին նշվել է, հիմա հայտնի պատճառներով էլ չի նշվում»,-եզրափակեց փոխնախարարը: