Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը և ոչ միայն. ինչու է պետք եգիպտացորեն ուտել

Եգիպտացորենն աշխարհի ամենահայտնի հացահատիկներից մեկն է: Մարդիկ եգիպտացորենը տարբեր ձեւերով են օգտագործում՝ եգիպտացորենի ալյուր, օսլա, օշարակ, ձեթ, եգիպտացորենը շոգեխաշած, խորոված եւ այլ: Բացի իր հաճելի համից, եգիպտացորենը հարուստ է սննդային հատկություններով: Այն հիանալի գործիք է ավելորդ քաշի դեմ, քանի որ մի բաժակ եփած եգիպտացորենը պարունակում է ընդամենը 124 կալորիա: Եգիպտացորենն ունի հագեցած ճարպի շատ փոքր քանակ եւ չի պարունակում խոլեստերին: Բացի այդ, այն երկաթի մեծ քանակ ու մանրաթել է պարունակում, ֆոլաթթու եւ վիտամին C, B6, B9: Եգիպտացորենի օգտակար հատկությունները. Կարգավորում է մարսողությունը: Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը: Նվազեցնում է խոլեստերինի կուտակումը օրգանիզմում: Օգնում է շաքարախտի եւ թութքի խնդիրների ժամանակ: Ամրացնում է ոսկորները: Ունի դրական ազդեցություն մաշկի եւ տեսողության վրա: Եգիպտացորենը նաեւ կատարյալ բաղադրիչ է աղցանների եւ ճաշատեսակների համար