Նիդեռլանդներից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ. ՊԵԿ (տեսանյութ)

84bb75529f324ac0fc31581bd5d71b82-1-770x_

ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նիդեռլանդների Թագավորությունից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացին ձերբակալվել է: