Նա իր հավատքը կրեց ամբողջ կյանքի ընթացքում, ու այն փոխանցեց ինձ. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Ցեղասպանությունը վերապրած նախատատի մասին

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով Բորիս Կորչևնիկովի հետ «Մարդու ճակատագիրը» հաղորդման շրջանակում պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած նախատատի մասին՝ մանրամասնելով, որ կնոջ աչքի առաջ կտրել են ծնողների կոկորդները։
«Նախատատս վերապրել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Մարդկանց սպանել են իրենց հավատքի համար։ Նրա ծնողները սպանվել են իրենց հավատքի համար, և նրանց կոկորդները կտրվել են նրա աչքի առաջ: Եվ, իհարկե, նա իր հավատքը կրեց ամբողջ կյանքի ընթացքում, ու այն փոխանցեց ինձ, սովորեցրեց աղոթել, բացատրեց, թե դա ինչ է, ինչի մասին է», – պատմել է Սիմոնյանը: