ՄԻՊ-ից հայտնել են՝ Մկրտիչ Սրբազանը գտնվում է Կենտրոնի քննչականում. մի խումբ փաստաբաններ գնում են նրա մոտ. փաստաբան

ՄԻՊ-ից մենք տեղեկացանք, որ Մկրտիչ Սրբազանը գտնվում է Կենտրոնի քննչականում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ այս պահին ինքը և իր մի քանի գործընկերներ գնում են Մկրտիչ Սրբազանի մոտ: Բացի գտնվելու վայրից՝ այլ մանրամասներ նրանց այս պահին հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը խուզարկել են, այնուհետև նրան տարել քննչական բաժին։

Ավելի ուշ ՄԻՊ-ից հայտնել էին՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով: