Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և կարտաքսվի Ադրբեջան

screenshot-2025-07-04-180614-1751637991703-770x_

Մոսկվայի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության ղեկավար Էլշան Իբրահիմովը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իբրահիմովը հաստատել է այս տեղեկությունը, սակայն չի նշել քաղաքացիությունից զրկվելու պատճառները՝ խոստանալով մեկնաբանություն տալ Ադրբեջան վերադառնալուց մի քանի օր անց։

ՌԲԿ-ի աղբյուրը, իր հերթին, հայտնել է, որ Իբրահիմովը քաղաքացիությունից զրկվել է հունիսի 18-ին՝ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» համար։

Նշենք, որ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» հետևանքով Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մասին որոշում կայացնելու համար, ըստ ռուսական օրենսդրության, անհրաժեշտ է Անվտանգության դաշնային ծառայության եզրակացությունը։