Մենք բոլորս միամիտ մարդիկ ենք, վստահում ենք բոլորին. Պուտին

download-2-1749980788751-770x_

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է, որ չպետք է վստահել հակառակորդներին։

«Դա անհնար է, ես համաձայն եմ ձեզ հետ», – ասել է պետության ղեկավարը Կրեմլում պետական ​​մրցանակի դափնեկիրների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով միջուկային ֆիզիկոս Յուրի Դիկովի այն դիտարկմանը, որը կոչ էր արել նախագահին «չվստահել թշնամիներին՝ նրանք կխաբեն ձեզ»։

Հունիսի 12-ին արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի տեսանյութը իր Telegram ալիքում հրապարակել է  լրագրող Պավել Զարուբինը։

«Գիտեք, մենք բոլորս միամիտ մարդիկ ենք, սա ռուսական ավանդույթի մի տարր է՝ միշտ վստահել բոլոր», – հավելել է Ռուսաստանի նախագահը: