ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ

b253aea1-a375-3400-b071-17c35280907b-850-1626089148-1751785684543-770x_

Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշեր Ռուսաստանի շրջանների վրա խոցել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահության միջոցները խոցել և ոչնչացրել են 120 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրանցից 30-ը խոցվել է Բրյանսկի, 29-ը՝ Կուրսկի, 18-ը՝ Օրյոլի, 17-ը՝ Բելգորոդի և 13-ը՝ Տուլայի մարզի վրա։

Բացի այդ, չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել էԿալուգայի մարզում, երեքը՝ Լենինգրադի, երկուական՝ Սմոլենսկի և Նովգորոդի, մեկը՝ Տվերի մարզում, մեկն էլ Ազովի ծովի ջրերի վրա։