Հռոմի պապ Լևոն XIV-ն առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար

1-bf8a31ad37e12579e615f3e65a6e709a-1200x675-1752068201292-770x_

Հռոմի պապ Լևոն XIV-ը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը ևս մեկ անգամ առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար։ Այս մասին հաղորդել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Հռոմի պապը Զելենսկու հետ քննարկել է շարունակվող հակամարտությունը և ընդգծել արդար և կայուն խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու կարևորությունը։

Հիշեցնենք, որ Զելենսկու գրասենյակից հայտնել էին, որ նախագահը հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելոգի հետ։