ՀՀ դատախազությունն ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ատելnւթյան խnսքի տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը

c6a8a4e7995fa0359c06ad63720d0c97-770x_

ՀՀ դատախազությունն, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նախօրեին տեղի էր ունեցել բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության մոտ, որի ժամանակ էլ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ընդդեմ արցախցիների գեներացվող ատելության։