Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց. պաշտպանական թիմ

Հիվանդանոցում Միքայել Սրբազանին խնամողի հարցը լուծվեց, հայտնում են սրբազանի պաշտպանական թիմից:

«Կրկին տեղեկանք ներկայացվեց Երևան-Կենտրոն ՔԿՀ-ին: Միքայել սրբազանի եղբորորդին հետվիրահատական շրջանում կխնամի սրբազանին»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ պաշտպանական թիմը հայտնել էր, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի իրավունքները։

«Ռոբերտ Թամարյանի խտրական վերաբերմունքը դրսևորվում է Միքայել Սրբազանի՝ խնամակալ ունենալու, ինչպես նաև Պատարագին մասնակցելու իրավունքներին խոչընդոտելով»,- նշված է հայտարարության մեջ: