Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Գարեգին Բ-ին Սուրբ Զատկի առթիվ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորանքներ է հղել քրիստոնյա երկրների ղեկավարներին, եկեղեցիների առաջնորդներին, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հայտնում է interfax-russia.ru-ն:
«Քրիստոսի Հարությունը ուրախությամբ է լցնում մեր հոգիները, հնարավորություն է տալիս մասնակից դառնալու Աստծո Որդու խաչի մեծ սխրագործությանը և փրկություն գտնելու հույս է սերմանում: Մաղթում եմ ձեզ լիարժեք հոգևոր և ֆիզիկական ուժ, Հարություն առած Տիրոջ օգնությունը՝ ձեր հետագա պատասխանատու ծառայության մեջ՝ պետական բարձր պաշտոնում», – ասված է ուղերձում: