Լևոն XIV-րդը պաշտոնապես դարձել է Հռոմի պապ (տեսանյութ)

ccf3d0b0-33c5-11f0-8519-3b5a01ebe413-770x_

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վատիկանում կայացած գահակալության արարողության ընթացքում ընդունել է պապական իշխանության խորհրդանիշները՝ «Ձկնորսի մատանին» և պալիումը (ոչխարի բրդից պատրաստված ժապավեն՝ վրան ասեղնագործված խաչեր)։ Այս պահից պաշտոնապես սկսվում է նրա հովվապետությունը։

Հռոմի պապ Լևոն XIV-ը, գահակալության արարողության մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝  ողջունելով հազարավոր հավատացյալների:

Պոնտիֆիկոսի գահակալության համար ժամանել են 156 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ մոտ 30 պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան հյուրեր:

Միջոցառումը հեռարձակվում է Vatican News յութուբյան ալիքով։