Լրացրու հայտարարագիրդ՝ հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը. ՔՊ պատգամավոր

Լրացրու հայտարարագիրդ՝ հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայտարարագիր ներկայացնող ընտանիքի երեխաների դպրոցական դասագրքերի վարձավճարները կվերադարձվեն: Այս գումարի հետվերադարձի համար որևէ վճարման փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի, գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի հայտարարագիր ներկայացրած ծնողի բանկային հաշվեհամարին, մինչև 3 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար»,-գրել է նա: