Ինքնիշխանությունը, ազատությունը և ժողովրդավարությունը Սահմանադրության մեջ ամրագրված հիմնական սկզբունքներն են, որոնք մեզ առաջնորդում են Հայաստանն ավելի ուժեղ դարձնելու ճանապարհին․ Միրզոյան

515563864-1135206998636796-4954326292656192278-n-1751732162448-770x_

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սահմանադրության ընդունման 30-ամյակի կապակցությամբ X սոցիալական ցանցում գրառում է կատարել:

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Սահմանադրության ընդունման 30-ամյակը, որը պատվում է ինքնիշխանությունը, ազատությունը և ժողովրդավարությունը։ Սրանք Սահմանադրության մեջ ամրագրված հիմնական սկզբունքներն են, որոնք մեզ առաջնորդում են Հայաստանն ավելի ուժեղ, այսօրվա մարտահրավերներին ավելի դիմացկուն դարձնելու և գործընկերություններն ամրապնդելու ճանապարհին», – գրել է Միրզոյանը։